«Դավադրության տեսություն»
13.03.2020 | 01:13
Դավադրության տեսությունը, ինչպես աշխարհում ամեն բան, ունի մեդալի երկու երես. մեկը, որ այն իսկապես իրականության հետ աղերս չունի, մյուսը, որ ցանկացած Օվերտոնի պատուհան, ուղեղի լվացում, հակաքրիստոսական քայլ, «կլոնավորվում» է հենց դրանով։ Ասել է` այն «պրակտիկ» տեսություն է, և մենք համաձայն ենք երկրորդ ձևակերպման հետ, որովհետև «մոնիտորինգի» դեպքում երկրորդը մշտապես հաստատվում է:
Նախ սկսենք «կորոնա»` թագ, բառաեզրույթից: Նշանային հիբրիդային արարողակարգով աշխարհը կարգավորող, կառավարող կոնգլոմերատն այս դեպքում ևս անչափ թիրախային է գտնվել. «թագ»` թագավոր, բառամթերքն այս դեպքում ևս երկերեսանի մեդալ է. նախ, որ աշխարհի, օդի «թագն ու թագավորը», ինչպես գրված է Գրքում, կրում է գիտեք` ով. վերջին օրերին Նեռը պետք է նստի տաճարում:
Եվ ապա`«թագ», որովհետև կենսաբանական լաբորատորիաներում մշակված վիրուսների մեջ (հիշեք` վերջերս Օսկարում հաղթած «Մակաբույծ»` խիստ նշանային անվամբ ֆիլմը. այնտեղ հենց այնպես ֆիլմեր երբեք չեն հաղթում, նախորդ հաղթանակած ֆիլմերից մեկը տրանսգենդեր տղայի մասին էր, որն իր մեջ երկու «սկիզբ» ուներ) սա թագակիրն է` հզորը, որն ամենաէապեսն է օգնելու տաճարի «գրավմանը». կգրավես տաճարը` ողջ ոգին, կունենաս ամենը` նավթը, աշխարհի ռեսուրսները, տարածքները, Իրանը, Ռուսիան, Չինաստանը:
Միով բանիվ, հիբրիդային մարտերի մեջ այս մեկը շատ էժան է: Հո պատերազմ չէ՞, որ նանո-տիեզերական ուլտրա զենքեր ստեղծվեն, մեկը մյուսին ոչնչացնի, հասցեականությունը երևա. վիրուս է և վերջ։ Գնա գտի-ապացուցի, թե ամերիկյան «ժողովրդավարության» ամենաժողովրդավար քայլն է, որ բոլոր ժողովուրդների վրա «համատարած» ու «հավասար» է տարածվում (ի դեպ նկատենք` Մեծ Բրիտանիայում այն չկա, իսկ ԱՄՆ-ում` նախ մի քիչ չափազանցված է նրա «լինելությունը» ընդ որում, այդ լինելությունն էլ, ըստ նույն դավադրական տեսության, Իրանի «սուրբ» ձեռքի գործն է։ Իրանը իր մոտ նետված վիրուսը շրջել է հայելային արտացոլումը` դեպ Հարավային Կորեա, ԱՄՆ):
Եվ ուրեմն` քանի դեռ ԱՄՆ ազգային անվտանգության դոկտրինում (սա արդեն դավադրական տեսություն չէ, այլ «մեջբերում» է ԱՄՆ անվտանգության նոր հայեցակարգից). Չինաստանը դեռ առաջնային օրակարգում չէ, Ռուսաստանն ու Իրանն են արտահերթ թիրախում։ Չինաստանում «թագը» նստեց ուհանյան տնտեսության վրա, քանդեց աշխարհի առաջին տնտեսությունը, հասցրեց շնչահեղձության, Չնաստանին ասաց` բավ սիրեցի, մնաս բարյավ:
Գնաց Իրան: ՈՒղիղ` նախագահի խորհրդականի, նախարարների, պատգամավորների մոտ: Էստեղ լուծումը քաղաքական էր, Իրանը պետք է քաղաքականապես թուլացնել, ծնկի բերել: Այդ ճամփին են:
Ռուսաստանն ու Պուտինը, որ ժամանակին ընտրել են տվել Թրամփին, շատ արագ հասկացան իրենց անելիքները, նոր «դավադրության տեսության» ողջ հմայքն ու կոնտր-հարվածների գնացին. Պուտինին դարձնում են հավերժ նախագահ, որ Էրդողանի, որին Պուտինն իր դռանը երկար սպասեցրեց, ստորացրեց... Հա, որ Էրդողանը (ոնց էր ասե՞լ` 25 միլիոն մահմեդականների ձեռով կքանդեմ Ռուսիան) լավ հասկանա իր ասածների իմաստը։ Ռուսաստանն ամեն հնարավորն անում է` կորոնավիրոսի առջև դռները փակ պահելու համար (հանուն անկեղծության ասենք` դա ժամանակավոր կարող է լինել):
Եվ ի՞նչ։ Սաուդյան Արաբիան ասաց. «Դոստում, նավթի ծավալները իջեցնում ենք, ասեղի վրա նստած քո կերպը, գոսպոդին Պուտին, ասեղի վրայից իջեցնում, քեզ դարձնում ենք սովորական «գրաժդանին Պուտին»: «Չտո վի գավարիտե, միլիյե մաի»,- արձագանքեց Պուտինն ու ասաց`«դավայ-դավայ»:
Քաղաքականապես ձևակերպած` Ռուսաստանը դեռ ռեսուրսներ ունի` դիմագրավելու նաև նավթի տեռորին: Որքա՞ն։ Կերևա:
Հասանք Հայաստան` նոր իշխողի խելագարության կանխավարկածներին, ջեբում պահած միլիոնավոր մանիպուլյատիվ հնարքներին (օդի իշխանը գիտի ամեն ինչը մանիպուլացնելու 400 «ազնիվ» եղանակ): Էդ կուրթանցու պատմությունը` Շեքսպիր-Բունյուել-Մարկեսի հաց կտրած վիճակ է, չարժե անդրադառնալ:
Անգամ չարժե անդրադառնալ` նրա կողմից այս նեղ պահին, երբ Արցախը կենաց-մահու (Իդլիբ, նավթ, ընտրություններ) մարտահրավերների առաջ է կանգնած, այդ մանիպուլյատորը չի խորշում բանակը խառնել իր ազգաքանդիչ` մուտիտապետության կառուցման հաշվարկներին. սեղանին նետելով «ամենաայլանդակ» (ուրիշ բառ տեղին չէ) ջոկերը, թե «նախկինները ժանգոտած զենք են գնել` 42 միլիոնի» (նանին մեռնի ձեր պարգևավճարներին):
Ի քոյոց` քեզ մատուցանվի. կատարենք սուրբգրային մեջբերումն ու անցնենք առաջ:
Պարադոքսալ է, իսկ եթե տիզերաբանորեն` «արդար» է, որ մանիպուլյատոր-իշխանի դեմ պայքարելու է «ելել» իր դրսի հայրերի կողմից ստեղծված «մեկը», որն ավելի ուժեղ, զորավար ու այս դեպքում` անպարտ է... և այդ մեկը կորոնավիրուսն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ